Ռոմելու Լուկակուն միայն մեկ դեպքում կարող է հայտնվել «Յուվենտուսում»

Թուրինի «Յուվենտուսը» ցանկաում է գնել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ներկայումս ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում»։

Աղբյուրի համաձայն՝ բելգիացին կտեղափոխվի «Յուվենտուս» միայն այն դեպքում, եթե թիմը լքի սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո։