Մուհամեդ Սալահը կարող է հայտնվել Սաուդյան Արաբիայում

«Ալ-Իթիհադը» պատրաստվում է պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահի հետ:

Ինչպես հայտնում է The Sun-ը, սաուդյան ակումբը եգիպտացուն առաջարկում է երկու տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում 90 միլիոն եվրո աշխատավարձով։

«Լիվերպուլը» պատրաստվում է 60 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկ անել 31-ամյա հարձակվողի համար:

Անցած մրցաշրջանում Սալահը ակումբի կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։