Մարկոս ​​Ալոնսոն կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնան» թիմի պաշտպան Մարկոս ​​Ալոնսոին տրանսֆերի է հանել։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն, իսպանական ակումբի ղեկավարությունը ցանկանում է այս ամառ վաճառել 32-ամյա իսպանացուն։

Մարկոսը «Բարսելոնա» է տեղափոխվել անցած ամառ՝ «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստը սովոր է խաղալ պաշտպանության ձախ եզրում, սակայն նախորդ մրցաշրջանում նա հաճախ էր խաղում պաշտպանության կենտրոնում։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Ալոնսոյի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր անցյալ ամառ, սակայն հետո երկարաձգել է պայմանագիրը պաշտպանի հետ։