«Բավարիան» չի պատրաստվում «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի համար վճարել 80 մլն եվրո, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը ցանկանում է գնել Հարի Քեյնին, սակայն եթե տրանսֆերը չկայանա «Բավարիան» կկենտրոնանա Դուշան Վլահովիչի վրա։
Նշվում է, որ Վլահովիչի մյուս հավակնորդը Լոնդոնի «Չելսին» է, որը կարող է սերբին ձեռք բերել Ռոմելու Լուկակուի դիմաց: Միաժամանակ Թուրինյան ակումբը «Չելսիից» պահանջում է ևս 50 միլիոն եվրո։