«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան մեկնաբանել է «Լանսի» դեմ ընկերական խաղում (3:1) դաշտի կենտրոնից բաց թողած գոլը:
«Մենք միշտ ինչ-որ բան ունենք ձգտելու։ Պետք է փորձենք կատարելագործվել։ Ես պատասխանատու եմ մեր դարպասին խփած գոլերի համար։
Հպարտ եմ իմ պաշտպանների գործողություններով: Բայց ես ընդունում եմ բոլոր քննադատությունները»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Հիշեցնենք, որ Օնանան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ինտերից»: Ակումբը նրա համար վճարել է մոտ 55 մլն եվրո։