«Մանչեսթեր Սիթին» Ռիյադ Մահրեզին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Football Transfers-ը:

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է 20-ամյա գերմանացու հետ պայմանագիր կնքելու տարբերակը՝ որպես «Ալ-Ահլի» տեղափոխված Ռիյադ Մահրեզին փոխարինող։

Նշվում է, որ Վիրցի տաղանդը բարձր է գնահատում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» վերահսկում է ֆուտբոլիստի առաջընթացը։

Գերմանացու պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։ Լևերկուզենի կազմում անցկացրած 103 խաղում նա դարձել է 23 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։