«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել Իտալիա, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ «Բավարիան» կարող է վաճառել Գորեցկային այս ամառ, քանի որ ֆուտբոլիստը ընդգրկված չէ թիմի մեկնարկային կազմում։
Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանը «Բավարիայում» հանդես է գալիս 2018 թվականի հուլիսից։ Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը հաշվարկված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։