«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի ապաքինումը ձգձգվում է, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ Նոյերին վերջին անգամ տեսել են հուլիսի 27-ին խաղադաշտում մարզվելիս։ Նշվում է, որ օգոստոսի 5-ին դարպասապահին կրկին նկատել են Մյունխենի մարզաբազայում, սակայն ֆուտբոլիստը չի մարզվել «Բավարիայի» դարպասապահների հետ, այլ անհատական մարզվել է մարզասրահում՝ ֆիզիոթերապևտի հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին 37-ամյա դարպասապահը դահուկ քշելիս սրունքի կոտրվածք էր ստացել և բաց թողեց նախորդ մրցաշրջանի ամբողջ երկրորդ կեսը։