Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հրաժարականի մասին լուրերը։

«Սոցիալական ցանցերում հայտնված լուրերին, որ նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտածում է ակումբի նախագահի պաշտոնից հեռանալու մասին, «Ռեալը» ցանկանում է ասել, որ այդ լուրերը լիովին չեն համապատասխանում իրականությանը», – ասվում է հայտարարության մեջ։

Պերեսն առաջին անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը» 2000 թվականին և ղեկավարել մադրիդյան ակումբը մինչև 2006 թվականը։ Երկրորդ անգամ 76-ամյա Ֆլորենտինոն «սերուցքայինների» նախագահ է դարձել 2009 թվականին և այդ ժամանակվանից էլ պաշտոնավարում է։ 2021 թվականին Պերեսը ինքնաբերաբար վերընտրվեց մինչև 2025 թվականը՝ այլ թեկնածուների բացակայության պատճառով։