Պրեմիեր Լիգայի ակումբները կխնդրեն ՖԻՖԱ-ին հետաձգել Սաուդյան Արաբիայի ակումբների տրանսֆերային պատուհանի վերջնաժամկետը, հայտնում է Daily Mail-ը։
Ակումբները ցանկանում են թույլ չտալ ֆուտբոլիստներին հեռանալ Պրեմիեր Լիգայից՝ տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայում ֆուտբոլիստների տրանսֆերների վերջնաժամկետը լրանալու է սեպտեմբերի 7-ին՝ եվրոպական առաջնությունների փակման պատուհանից վեց օր անց։
Սակայն Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքով տեղական ակումբների համար ժամկետը երկարացվել է մինչև սեպտեմբերի 20-ը, ինչը վրդովմունք է առաջացրել առաջին հերթին Պրեմիեր Լիգայի թիմերի ներկայացուցիչների մոտ։
Հաղորդվում է, որ դժվար թե փոփոխություններ կատարվեն այս ամառ՝ չափազանց ուշ կիրառման պատճառով։ Սակայն ակնկալվում է, որ հարցը կբարձրացվի հաջորդ ամիս, երբ տեղի կունենա Պրեմիեր Լիգայի ակումբների բաժնետերերի առաջին ժողովը։