Նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան ասել է, որ իտալացին կարիերան Ռուսաստանում շարունակելու տարբերակ ունի։
«Առաջարկ եղել է, բայց ռուսական կողմի հետ շփումներ, բանակցություններ չեն եղել։ Մենք նույնիսկ չենք մտածել այս տարբերակի մասին, քանի որ Ջիջին միշտ խաղացել է միայն բարձրակարգ ակումբներում»,- Մարտինայի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։
Ջանլուիջին «Պարմայի» ակադեմիայի սան է։ Նա այս ակումբում խաղացել է 1995-ից 2001 թվականներին, որից հետո միացել է «Յուվենտուսին», որտեղ անցկացրել է 17 տարի՝ մինչ ՊՍԺ մեկնելը։
Ֆրանսիական երկամյա կարիերայից հետո Բուֆոնը նախ վերադարձավ «Յուվենտուս», իսկ այնտեղից 2021 թվականին տեղափոխվեց «Պարմա»։