Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը չի մտածում թիմից հեռանալու մասին։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ սերբ հարձակվողը վճռական է տրամադրված հաջորդ մրցաշրջանում մնալ Թուրինյան ակումբի կազմում։
Ավելի վաղ հաղորդվում էր, ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։
Անցած մրցաշրջանում Դուշանը 27 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։