«Բավարիան» վերջին առաջարկն է արել «Թոթենհեմին» հարձակվող Հարի Քեյնի համար և սպասում է լոնդոնյան ակումբի պատասխանին, հայտնում է Sky Sport-ը:
Մյունխենյան ակումբը 30-ամյա հարձակվողի համար առաջարկել է ավելի քան 100 միլիոն եվրո, և այդ գումարը ներառում է բոնուսները։ «Բավարիան» պատրաստ է անցնել այլ թեկնածուների, եթե «Թոթենհեմի» պատասխանը բացասական լինի։
Քեյնի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Ֆուտբոլիստը, ըստ լուրերի, ծրագրում է մնալ «Թոթենհեմում», եթե «Բավարիան» մինչև Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի մեկնարկը չհամաձայնի նրա տրանսֆերի շուրջ։