«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հիշել է, թե ինչպես է բաժանվել «Բավարիայից»։
«Ես ուզում էի փոխել միջավայրը, տեղափոխվել նոր երկիր, հանդիպել նոր մարդկանց: Ես միշտ երազել եմ խաղալ Իսպանիայում, և այդ պահին ճիշտ ժամանակն էր դրա համար։ Հաշվի առնելով իմ տարիքը՝ ես համոզված էի, որ պետք է գնամ այս քայլին։ Ես երջանիկ էի «Բավարիայում», բայց այնտեղ հասա այն ամենին, ինչին ցանկանում էի»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում L’Équipe-ը:
Հիշեցնենք, որ «Բավարիայից» Լևանդովսկու տեղափոխությունը «Բարսելոնային» արժեցել է 45 միլիոն եվրո, լեհ ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 8 մրցաշրջան: Լա Լիգայի 2022/23 մրցաշրջանում Լևանդովսկին մասնակցել է 34 հանդիպման, դարձել 23 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։