«Բարսելոնան» խնդիրներ ունի Լա Լիգայում նորեկ Իլկայ Գյունդողանին գրանցելու հարցում։
Ինչպես հայտնում է Footmercato-ն, Գյունդողանը կարող է խզել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, եթե իրավիճակը չփոխվի Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկից հետո։ Նշվում է, որ վինգեր Ուսման Դեմբելեի տեղափոխությունը ՊՍԺ կարող է բարելավել իրավիճակը։
32-ամյա Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականից՝ թիմի հետ նվաճելով 14 տիտղոս, այդ թվում՝ Պրեմիեր Լիգայի հինգ տիտղոս և մեկ Չեմպիոնների լիգայի տիտղոս։ Անցած մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը «քաղաքայինների» համար խաղադաշտ դուրս եկավ ավագի թեւկապով։
2022/23 մրցաշրջանում Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 51 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ «Քաղաքայինները» նախորդ մրցաշրջանի վերջում կարողացան թրեբլ գրանցել։