Կրիշտիանու Ռոնալդուի գլխով խփած գոլը փրկեց պարտությունից «Ալ-Նասրին» (VIDEO)

Հինգշաբթի օրը՝ օգոստոսի 3-ին, Ռիադում (Սաուդյան Արաբիա) կայացավ Արաբական Չեմպիոնների ակումբային գավաթի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումը, որում սաուդյան «Ալ-Նասրը» ոչ-ոքի խաղաց եգիպտական «​​Զամալեքի» հետ (1:1):

Սաուդյան Արաբիայի թիմը հաշվի մեջ  հետ էր մնում, սակայն 87-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի գլխի հարվածը թույլ տվեց Ռիադի թիմին ոչ-ոքի արդյունք գրանցել և խանգարել «Զամալեքին»՝ մրցաշարային աղյուսակում շրջանցելու «Ալ-Նասրին»: Խմբային փուլի արդյունքներով «Ալ-Նասրը» 2-րդ տեղում է 5 միավորով, «Զամալեքը»՝ երրորդն է 4 միավորով։

Խաղի տեսությունը՝ ստորև։