Ֆրանսիական ակումբը բանակցություններ է վարում Դենիս Զաքարիայի գործակալի հետ

«Մոնակոն» բանակցություններ է վարում «Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիայի գործակալի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

26-ամյա շվեյցարացի ֆուտբոլիստը ներառված չէ «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ծրագրերի մեջ և այս ամառ կհեռանա թուրինյան ակումբից։

Նախկինում «Յուվեն» Զաքարիայի համար բանակցություններ էր վարում «Վեսթ Հեմի» հետ, սակայն ակումբները չկարողացան պայմանավորվել տրանսֆերի շուրջ։ «Բյանկոներիները» ֆուտբոլիստի համար ցանկանում են 20 միլիոն եվրո: