ՊՍՎ-ն հետաքրքրված է «Դինամոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ձեռքբերմամբ, հաղորդում է Voetbal Primeur-ը՝ հղում անելով Eindhoven Dagblad-ին։
Աղբյուրի համաձայն՝ մոսկվացիները 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում են 12 մլն եվրո։ Էյնդհովենի ակումբը դեռևս պաշտոնական առաջարկ չի ուղարկել «Դինամոյին»։ ՊՍՎ-ն ռուսաստանցուն դիտարկում է որպես ՊՍԺ տեղափոխված Չավի Սիմոնսին փոխարինողի։
Հուլիսին հաղորդվում էր, որ Զախարյանով հետաքրքրված է «Ֆեյենորդը», սակայն ակումբները չեն կարողացել պայմանավորվել տրանսֆերի գումարի շուրջ։