Լիոնել Մեսսիի դուբլը հաղթանակ պարգևեց «Ինտեր Մայամիին» (VIDEO)

Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում «Ինտեր Մայամի» մարզադաշտում տանտերերը մրցեցին «Օրլանդո Սիթիի» դեմ։ Տատա Մարդինոյի սաները կարողացան վստահ հաղթանակի հասնել ու նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր։

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում հերթական անգամ խաղադաշտ դուրս եկավ ու երրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ։ Աշխարհի չեմպիոնը կարողացավ դուբլի հեղինակ դառնալ և նպաստել թիմի հաղթանակին։

Հանդիպման 7-րդ րոպեին «Ոսկե Գնդակի» յոթակի չեմպիոնը բացեց հանդիպման հաշիվը, իսկ արդեն 72-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ՝ հանդիպման հաշիվը դարձնելով 3։1։

Հանդիպման տեսությունն ու Լիոնել Մեսսիի դուբլը՝ ստորև։