Լիոնել Մեսսի․ «Հիանալի խաղ էր, ես շատ ուրախ եմ հաղթելու համար»

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին «Օրլանդո Սիթիի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակից հետո նոր գրառում է կատարել։

«Հիանալի խաղ էր, ես շատ ուրախ եմ հաղթելու համար: Բարի գիշեր, Մայամի»,- գրել է Մեսսին սոցցանցում։

Լիոնել Մեսսին յոթերորդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը: 71-րդ րոպեին արգենտինացին դուբլի հեղինակ  է դարձել։ «Ինտեր Մայամիի» կազմում 51-րդ րոպեին 11 մետրանոցից գոլի հեղինակ է դարձել նաեւ Յոզեֆ Մարտինեսը։ Հանդիպման 17-րդ և 90+8-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձավ Սեզար Արաուխոն, սակայն VAR-ը խփած երկրորդ գոլը չեղարկվեց։

Լիգայի գավաթում խաղում են ԱՄՆ-ի և Մեքսիկայի թիմերը։ Խմբային փուլում «Ինտեր Մայամին» տարավ երկու հաղթանակ։ 1-ին տուրում թիմը 2:1 հաշվով հաղթեց մեքսիկական «Կրուս Ազուլին», 2-րդ տուրում 4:0 հաշվով հաղթեց «Ատլանտա Յունայթեդին»: Այսպիսով, «Ինտեր Մայամին» զբաղեցրեց առաջին տեղը Հարավային 3-րդ խմբում, իր հերթին, «Օրլանդո Սիթին» գլխավորեց Հարավային 2-րդ խումբը: Թիմը հաղթեց «Հյուսթոն Դինամոյին» (1:1, 5:4՝ 11-մետրանոցներով) և մեքսիկական «Սանտոս Լագունային» (1:1, 3։2)։