Ժոաու Կանսելուն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:

Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ պորտուգալացին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «կապտանռնագույնների» հետ, այժմ կատալոնական ակումբը քննարկում է «Մանչեսթեր Սիթիի» հետ գործարքի բանաձևը։

2022/23 մրցաշրջանի առաջին հատվածը Կանսելուն անցկացրել է «Մանչեսթեր Սիթիում», իսկ երկրորդ հատվածում վարձավճարով հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում»։