Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Արդա Գյուլերի վնասվածքի մասին։
«Գյուլերի վնասվա՞ծքը։ Դա այնքան էլ լուրջ չէ: Կարծում եմ՝ նա բաց կթողնի առավելագույնը մեկ ամիս»,- ասել է Անչելոտին «Յուվենտուսի» դեմ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Արդա Գյուլերը Գենչլերբիրլիգիի սան է։ Նա թուրքական այս ակումբի ակադեմիայում է եղել 2014-ից 2019 թվականներին, իսկ հետո հայտնվել «Ֆեներբախչեում», որի հիմնական կազմում 51 խաղում դարձել է 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև 4 խաղի է մասնակցել Թուրքիայի հավաքականի կազմում։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Ֆեներբախչեի» հետ ուժի մեջ էր մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո: