«Բարսելոնայի» նախկին պաշտպան Յերի Մինան մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր կողմերը կբանակցեն պայմանագրի կետերի շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված են իտալական մի քանի ակումբներ։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Էվերթոնը», որի կազմում նա հանդես է գալիս 2018 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրած 8 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո «Էվերթոնը» չերկարաձգեց պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։ Մինան ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի։