«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Դուշան Վլահովիչի հնարավոր փոխանակումը Ռոմելու Լուկակուի հետ։
«Ես գոհ եմ մեր ունեցած ֆուտբոլիստներից, բայց առաջարկները, որոնք հնարավոր չէ մերժել, կդիտարկվեն ֆինանսական վիճակի պատճառով: Ես, ինչպես միշտ, կհարմարվեմ ակումբի ընտրությանը»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Լուկակուն անցած մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերի» կազմում՝ խփելով 14 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում: Վլահովիչը «Յուվենտուսի» կազմում 42 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։