Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Get Spanish Football News-ը։
Աղբյուրի համաձայն՝ Լյորենտեն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Ալ-Ահլի»: Ակումբների միջև արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Մոտ ժամանակներս Լյորենտեն բուժզննում կանցնի։ Տրանսֆերի գումարը կկազմի 20 մլն եվրո։
2022/23 մրցաշրջանում Մարկոս Լյորենտեն Լա Լիգայում անցկացրել է 22 հանդիպում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։