«Լիվերպուլի» նորեկը վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» նորեկ Ալեքսիս Մակալիստերը վնասվածք է ստացել «Բավարիայի» դեմ ընկերական խաղում։

Ինչպես հայտնում է Pazzi di Fanta-ն՝ առաջին խաղակեսում 24-ամյա արգենտինացին վնասել է ծունկը և չի կարողացել շարունակել հանդիպումը։

Թիմերի միջև կայացած ընկերական հանդիպումն ավարտվել է մյունխենցիների հաղթանակով՝ 4։3 հաշվով։