«Յուվենտուսը» պատրաստ է իր հարձակվողին փոխանակել Ռոմելու Լուկակուի հետ

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է փոխանակել սերբ հարձակվող Դուշան Վլահովիչին «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ, սակայն իտալական ակումբը համաձայն չէ այս գործարքին առանց լոնդոնյան ակումբի հավելավճարի։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթերում»։

Աղբյուրի համաձայն՝ «ծեր սինյորան» այս գործարքն ավարտելու համար «Չելսիից» պահանջում է 40 միլիոն եվրո հավելավճար: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը դեռ մտածում է, թե արդյոք իրենց պետք է Դուշան Վլահովիչը։

2022/23 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Բելգիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 40 միլիոն եվրո:

Վլահովիչը «Յուվենտուս» է տեղափոխվել «Ֆիորենտինայից» 2022 թվականի հունվարին: Նախորդ մրցաշրջանում սերբը բոլոր մրցաշարերում 42 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Վլահովիչը «Յուվենտուս» է տեղափոխվել «Ֆիորենտինայից» 2022 թվականի հունվարին: