Մադրիդի «Ռեալը» որոշել է ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի տրանսֆերային արժեքը։
Մադրիդյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին վաճառել 8 միլիոն եվրոյով, հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային շրջագայության ժամանակ Լունինը կոնֆլիկտ է ունեցել Մադրիդի «Ռեալի» դարպասապահների մարզչի հետ։ Դարպասապահը ակնկալում է մինչև վերջ ավարտել պայմանագիրը «Ռեալի» հետ և հաջորդ ամառ դառնալ ազատ գործակալ։