«Ատալանտան» պատրաստվում է պայմանագիր կնքել «Վեսթ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամակկայի հետ:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 30 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ներկայումս Սկամաչկան հակված է դեպի «Ինտեր» տեղափոխվելուն, որը նույնպես հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով: Սակայն «Վեսթ Հեմը» ավելի վաղ մերժել էր «Ինտերի» 20 միլիոն եվրոյի առաջարկը։