Դոնի վան դե Բեկը կարող է տեղափոխվել Իսպանիա

«Ռեալ-Սոսյեդադը» դիմել է «Մանչեսթեր Յունայթեդին» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հարցով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը անցկացրել են առաջին պաշտոնական բանակցությունները։

Նախորդ շաբաթ իսպանական ակումբի ներկայացուցիչները կապի մեջ էին ֆուտբոլիստի հետ։ Այժմ կողմերը քննարկում են գործարքի պայմանները։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 13 միլիոն եվրո։