Դանի Ալվեշը չի բողոքարկի սեռական ոտնձգության մեղադրանքները

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը մտադիր չէ բողոքարկել սեռական բռնության գործով դատարանի կողմից ներկայացված մեղադրական եզրակացությունը՝ գործընթացը չձգձգելու համար, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի պաշտպանյալը հայտնում է, որ Ալվեշը դժգոհ է իրեն պատասխանատվության ենթարկելու որոշման մեջ տրված փաստերի շարադրանքից, որը, ըստ նրա, չի համապատասխանում իրերի իրական վիճակը։ Չնայած դրան՝ Ալվեշը չի բողոքարկի որոշումը՝ գործընթացը արագացնելու և դատավարությունը ձգձգելուց խուսափելու համար։

Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ Բարսելոնայի դատարանը Բրազիլիայի նախկին պաշտպանին մեղադրանք է առաջադրել սեռական ոտնձգության մեջ։ Նա կալանքի տակ է հունվարի 20-ից, երբ ձերբակալվել էր Իսպանիայում։ Բրազիլացուն սպառնում է 4-ից 12 տարվա ազատազրկում։

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը հայտնել էր, որ ինքը անմեղ է, իսկ աղջկա հետ մտերմիկ հարաբերությունները եղել են փոխադարձ համաձայնությամբ։ Լրատվամիջոցներում հայտնվել է նաև աղջկա ցուցմունքը գիշերային ակումբի կանչով հանդես եկած ոստիկաններին։