Կրիշտիանու Ռոնալդուն գոլ է խփում 22 մրցաշրջան անընդմեջ

Կրիշտիանու Ռոնալդուն գոլ է խփում 22 մրցաշրջան անընդմեջ։

Երեկ «Ալ-Նասրի» հարձակվողը գրավել է Թունիսը ներկայացնող «Մոնաստիրի» դարպասը Արաբական Չեմպիոնների Գավաթի խաղում (4:1):

Այժմ պորտուգալացին վերջին 22 մրցաշրջաններից յուրաքանչյուրում նվազագույնը մեկ գոլի հեղինակ է դարձել։

Ընդհանուր առմամբ Ռոնալդուն իր կարիերայում խփել է 839 գոլ (ակումբային մակարդակում՝ 716)։