«Չելսիի» պաշտպան Լևի Կոլվիլը երկարաձգել է պայմանագիրը լոնդոնցիների հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա անգլիացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը, որը կարող է երկարաձգվել ևս մեկ մրցաշրջանով։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Չելսիի» սան է: Անցած մրցաշրջանում նա վարձավճարով հանդես եկավ «Բրայթոնում», որի կազմում 22 հանդիպումներում երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ։