«Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա իսպանացին արդեն համաձայնեցրել է «զինագործների» հետ անձնական պայմանագրի պայմանները։
Ռայան «Բրենտֆորդում» է 2019 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Ռայան անցկացրել է Պրեմիեր Լիգայի բոլոր 38 հանդիպումները՝ բաց թողնելով 46 գոլ և 12 անառիկ պահելով դարպասը։