«Բարսելոնան» ընկերական խաղում հաղթեց «Միլանին» (VIDEO)

ԱՄՆ-ում ընկերական հանդիպման շրջանակներում մրցեցին «Միլանը» և «Բարսելոնան»։

Խաղի հենց մեկնարկից երկու թիմերն էլ ունեին լավ պահեր հանդիպման հաշիվը բացելու համար։ Հանդիպման 55-րդ րոպեին «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին խփեց հանդիպման միակ գոլը։ Այսպիսով իսպանական ակումբը հաղթեց «Միլանին» ընկերական խաղում։

«Միլան» – «Բարսելոնա» 0-1 (0-0)

0-1 Անսու Ֆատի (55)