«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայնը՝ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Ինտերը»։ Իտալական գրանդը պատրաստ է պայմանագիր կնքել հարձակվողի հետ, սակայն չի ցանկանում նրա համար վճարել 45 միլիոն ֆունտ, որը պահանջում է «Արսենալը»։ Հարձակվողը կփորձի բանակցել ակումբի հետ ու կրճատել փոխհատուցման չափը։

Անցած մրցաշրջանում Ֆոլարինը վարձավճարով խաղում էր ֆրանսիական «Ռեյմսում»: Հարձակվողը մասնակցել է Լիգա 1-ի 37 հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի հեղինակ։