Յասին Բունուն կարող է կարիերան շարունակել եվրոպական գրանդում

«Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է լրագրող Ռուդի Գալլետին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը պատրաստ է դարպասապահի տրանսֆերի համար առաջարկել 13 մլն եվրո։ Հաղորդվում է, որ «Սևիլիան» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին ֆինանսական խնդիրների պատճառով:

Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Անցած մրցաշրջանում Բունուն անցկացրել է 36 հանդիպում, որոնցում բաց է թողել 60 գոլ և 7 անգամ անառիկ պահել սեփական դարպասը։