«Թոթենհեմի» և «Բավարիայի» ներկայացուցիչները քննարկել են հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը

«Թոթենհեմի» և «Բավարիայի» ներկայացուցիչները քննարկել են հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը, հայտնում է Sky Sports-ը։

Ըստ հրապարակման՝ կողմերը չեն կարողանում պայմանավորվել անգլիացի հարձակվողի գնի շուրջ։ Հաղորդվում է, որ առաջարկների տարբերությունը կազմում է առնվազն 20 միլիոն ֆունտ:

Երկու ակումբների միջև բանակցությունները շարունակվում են, և Քեյնը պատրաստ է պաշտոնապես խոսել «Բավարիայի» հետ, եթե գործարքը համաձայնեցվի:

Քեյնը «Թոթենհեմի» սան է: 2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում դարձել է 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը 30-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: