Անգլիական գրանդը նոր ու շահավետ առաջարկ է արել Ռոմեու Լավիայի համար

«Լիվերպուլը» նոր առաջարկ է արել Ռոմեու Լավիայի համար:

«Մերսիսայդցիները» «Սաութհեմփթոնին» առաջարկել են 42 միլիոն ֆունտ ստերլինգ 19-ամյա կիսապաշտպանի համար` ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի:

Սպասվում է, որ առաջիկայում «սրբերը» կմերժեն այս առաջարկը։ Նրանք 50 մլն ֆունտ են ուզում ֆուտբոլիստի վաճառքի համար: Ակումբները շարունակում են բանակցությունները: Ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ»։

Նախորդ մրցաշրջանում Լավիան Պրեմիեր Լիգայում անցկացրել է 29 հանդիպում: