Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանից սկսած մրցավարների նկատմամբ կգործեն նոր սկզբունքներ։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ առաջնության ղեկավարները խորհուրդներ են ստացել խստացնել տույժերը՝ ժամանակի հետաձգման և իրենց որոշումների հետ չհամաձայնելու համար: ԱԱ-2022-ի ոճով խաղակեսերին կավելացվի նաև շատ ընդմիջման ժամանակ։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում մրցավարները խորհուրդներ ունեին փոխհատուցել այն բոլոր րոպեները, որոնց ընթացքում գնդակը խաղից դուրս էր՝ VAR, ազատ նետումներ, վեճեր, 11 մետրանոցներ և այլն։