Սերխիո Ռամոսը տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ ամիս առաջ տրանսֆերային առաջարկ չունի

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ ամիս առաջ տրանսֆերային առաջարկ չի ստացել, հայտնում է AS-ը։

37-ամյա ֆուտբոլիստն այս ամառ ՊՍԺ-ից հեռանալուց հետո դարձավ ազատ գործակալ: Ռամոսով ամենաշատը հետաքրքրվածը «Լոս Անջելես Գելեքսին» է, սակայն ակումբը դեռ առաջարկ չի վրել ֆուտբոլիստին։

Ռամոսը դեմ չէր լինի վերադառնալ «Սևիլիա», որտեղ սկսել է կարիերան, սակայն անդալուզյան ակումբը բացառել է մոտ ապագայում ֆուտբոլիստին հրավիրելու հնարավորությունը։