«Ատալանտայի» հարձակվող Դուվան Սապատան կարող է տեղափոխվել «Ռոմա», հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:
Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ է բաց թողնել 32-ամյա հարձակվողին։ Անձամբ ֆուտբոլիստը՝ լավատեսորեն է վերաբերվում հռոմեական թիմում նոր մարտահրավերին։
Կոլումբիացի հարձակվողը «Ատալանտայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
2022/23 մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։