Ժերեմի Դոկուի համար «Բարսելոնան» և«Մանչեսթեր Սիթին» պայքարի մեջ են մտել:
Այսօր հայտնի դարձավ, որ անգլիական ակումբը դիտարկում է «Ռենի» վինգերին՝ որպես Ռիյադ Մահրեզի փոխարինող։ Լրագրող Սաշա Տավոլիերիի խոսքով՝ «քաղաքայինները» դեռ չեն բանակցում ֆրանսիական ակումբի հետ եւ պաշտոնական առաջարկներ չեն արել։ Այս շաբաթ ֆուտբոլիստի հետ բանակցությունները կտեղափոխվեն ավելի ակտիվ փուլ:
21-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բարսելոնան»: Կատալոնացիները կարող են բելգիացուն դիտարկել որպես Ուսման Դեմբելեին փոխարինողի, ով մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն:
Նախորդ մրցաշրջանում Դոկուն «Ռենի» կազմում անցկացրել է 29 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 6 գոլի հեղինակ: