«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Նեյմարի մասին՝ փորձելով հետ պահել հարձակվող Ուսման Դեմբելեին ՊՍԺ տեղափոխվելուց, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Չավին համոզել է Դեմբելեին չտեղափոխվել ՊՍԺ և հորդորել է նրան հիշել Նեյմարի օրինակը, որը հետագայում մի քանի անհաջող փորձեր է արել վերադառնալ «Բարսելոնա»։
Հիշեցնենք, որ 2017 թվականին ՊՍԺ-ն Նեյմարի համար «Բարսելոնային» վճարեց ռեկորդային 222 միլիոն եվրո:
Դեմբելեի պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը։