Կաստելլո Լուկեբան կարող է «Լիոնից» տեղափոխվել «Լայպցիգ»:
Գերմանական ակումբը 32 մլն եվրո է առաջարկել 20-ամյա ֆրանսիացի պաշտպանի համար:
Հաղորդվում է, որ Կաստելո Լուկեբան արդեն համաձայնեցրել է «Լայպցիգի» հետ հինգ տարով անձնական պայմանագրի պայմանները։
Լիգա 1-ի վերջին մրցաշրջանում ֆուտբոլիստը «Լիոնի» կազմում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Նախկինում «Լայպցիգը» ձեռք էր բերել հարձակվող Լոյ Օփենդին՝ «Լանսին» վճարելով 43-46 միլիոն եվրո։