Լեոնարդո Բոնուչին կարող է հայտնվել «Այաքսում»

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի գործակալը ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկել է «Այաքսին», հայտնում է Telegraaf-ը:

Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա իտալացին կարող է հեռանալ թուրինյան ակումբից, քանի որ մարզչական շտաբը հույս չի կապում նրա հետ։ «Յուվենտուսը» պատրաստ է ժամկետից շուտ խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ:

Նախորդ մրցաշրջանում Բոնուչին բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 դեղին քարտի հեղինակ։