Իրվին Լոզանոն կարող է տեղափոխվել ՄԼՍ

Լոս Անջելեսը» ցանկանում է գնել «Նապոլիի» եզրային հարձակվող Իրվին Լոզանոյի տրանսֆերը, հայտնում է Wdeportes-ը:

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը դեմ չէ ՄԼՍ տեղափոխվելուն, որտեղ նրան առաջարկում են չորս տարվա պայմանագիր՝ աշխատավարձի բարձրացմամբ։

Ֆուտբոլիստին հավակնում են նաև «Լիդսը», «Էվերթոնը» և Սաուդյան Արաբիայի ակումբները:

28-ամյա Լոզանոն հանդես է գալիս «Նապոլիում» 2019 թվականի օգոստոսից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։