Իկեր Կասիլյասը երեկույթի ժամանակ Ժերար Պիկեի համար պատվիրել է Շակիրայի Waka Waka երգը

Մադրիդի գիշերային ակումբներից մեկում Ժերար Պիկեի հետ կատակել են՝ հիշելով Շակիրայի հետ բաժանումը։

Անցած շաբաթավերջին Պիկեն մասնակցել է Մադրիդի ակումբներից մեկում իսպանական Մեդիա լիգայի երկրորդ մրցաշրջանի ավարտին նվիրված երեկույթին։

Երբ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը վերցրել է խոսափողը ելույթ ունենալու համար, ներկաներից ոմանք սկսել են վանկարկել երգչուհի Շակիրայի անունը, ումից Պիկեն բաժանվել էր անցյալ ամառ։

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով նույնպես ներկա է եղել խնջույքին, Պիկեի համար պատվիրել է Շակիրայի Waka Waka երգը, իսկ դիջեյը կատարել է նրա խնդրանքը։