«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը 30-ամյա հարձակվողի համար անգլիական ակումբին առաջարկել է 100 մլն եվրո։
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը մտադիր է իր ֆուտբոլիստի համար առնվազն 120 մլն. եվրո ստանալ:
Նշենք, որ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում «Թոթենհեմի» կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: