Ջանլուկա Սկամական կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Վեսթ Հեմը» մերժել է հարձակվող Ջանլուկա Սկամակային ձեռք բերելու «Ինտերի» առաջարկը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը առաջարկել է 20 միլիոն եվրո գումարած բոնուսներ 24-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն «Վեսթ Հեմը» ցանկանում է 30 միլիոն եվրո: Ներաձուրիները մտադիր են ևս մեկ առաջարկ անել՝ գումարը հասցնելով 25 միլիոն եվրոյի։

Նշենք, որ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրած 27 խաղում խփել է 8 գոլ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։